News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում անցկացվող զորավարժությունները ինքնիշխան խնդիր են, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը իր սահմաններին: Պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ նա ասել է, որ այն, թե ինչպես է այդ խոսքերն արտահայտել Ալիեւը, զարմանալի է, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ ունեն։ 

Նա նշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները լրջորեն եւ մանրամասն քննարկել են այս հարցը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում։

Ըստ նրա՝  բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դիվանագետը նաեւ հավելել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ