News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիների բռնկած հրդեհն առավոտյան մարվել է։ Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Կրակը բռնկվել էր սարի լանջում, այրվել էր խոտածածկ։ Կրակը եւ իրենց ուղղությամբ էր գնացել և մեր ուղղությամբ էր եկել։ Բացի այդ տարածքն իրենց վերահսկողության տակ է գտնվում, կուզեն կվառեն, կուզեն՝ ոչ։ Այդ տարածքը մեր տարածքն է, բայց իրենք նստած են մեր տարածքի մեջ»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ-ի ստացած ահազանգերի համաձայն ադրբեջանցի զինծառայողները երեկվանից հրդեհներ են բռնկում Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի հարևանությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ