News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը Airshow China 2021-ին ներկայացրել է մարտական դրոն, որը կարող է մոտ 20 ժամ թռչել եւ 700 կիլոմետր առավելագույն արագություն զարգացնել:

CH-6 անօդաչու թռչող սարքը, որը մշակվել է Aerospace CH UAV Co. ընկերության կողմից, նախատեսված է բարձր տեխնոլոգիական զենքերում օգտագործելու համար, եւ նրա մեծ հեռահարությունը նշանակում է, որ այն կարող է օգտագործվել տարբեր ռազմական եւ քաղաքացիական առաքելությունների համար:

Այն նաեւ կարող է իրականացնել սուզանավերի դեմ պայքարի առաքելություններ, ծովային պարեկություն, վաղ նախազգուշացման առաքելություններ եւ մոտ տարածությունից օդից օժանդակություն, հայտնում է Global Times-ը:

CH UAV ընկերությունը նաեւ ցուցադրել է իր CH անօդաչու թռչող սարքերի եւս մեկ շարք՝ CH-817 մինի գրոհային ինքնաթիռը, որը շատ ավելի փոքր է եւ կարող է արձակվել ավելի խոշոր անօդաչու թռչող սարքից: Այն կշռում է մոտ 800 գրամ, իսկ թռիչքի ժամանակը մոտ 15 րոպե է: «Մենք կարող ենք այն անվանել թռչող նռնակ»,- ասել է ընկերության գլխավոր ինժեներ եւ CH շարքի մշակող Շի Վենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ