News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի ռեստորաններից մեկն արգելել է մինչեւ 18 տարեկան երիտասարդների այցն առանց ծնողների կամ խնամակալների՝ «անընդունելի պահվածքի» պատճառով:

Red Rooster Burgers & Brew ընկերությունը իր որոշման մասին հայտնել է Facebook-ում՝ ասելով, որ երկու տարի հանդուրժել է նման պահվածքը:

Ռեստորանի զեկույցում թվարկված են մի քանի միջադեպեր, այդ թվում՝ աշխատակիցների վրա կարտոֆիլ գցելը, համեմունքները սխալ շշերի մեջ լցնելը, պահպանակները զուգարանում: «Նրանց որոշ գործողություններ անօրինական են, եւ մենք դա թույլ չենք տա», - ասվում է ռեստորանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Այլ պատճառներից են «զուգարանում մարիխուանա ծխելը» եւ այն, որ հաճախորդները սառնարանից գազավորված ըմպելիքներ են գողանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ