News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Lamborghini ընկերության արտադրանքում կարող է հայտնվել ներկայիս մոդելային շարքի համար անսովոր սուպերքար` քառատեղ էլեկտրամոբիլ, որը նախագծված է զրոյից: Ինչպես նշում է Avto.ru-ն, այն կմշակվի Porsche-ի եւ Audi-ի ինժեներների մասնակցությամբ, իսկ սուպերքարը ինքնին կարող է դառնալ ամենաարագ մոդելը նոր SSE հարթակում ստեղծվածների մեջ:

SSE (Scalable Systems Platform) ճարտարապետությունը պետք է մի տեսակ ժառանգորդ դառնա ներկայիս հարթակների, որոնք Volkswagen Group-ն օգտագործում է տարբեր ապրանքանիշների էլեկտրամոբիլներ մշակելու համար: Ըստ կոնցեռնի ղեկավարության վաղ հայտարարությունների, նոր «սայլը» այնքան ճկուն է, որ հարմար կլինի ցանկացած դասի ավտոմեքենա ստեղծելու համար:

Սպասվում է, որ հարթակը կներկայանա Volkswagen սեդանի հետ, որն այժմ հայտնի է որպես Project Trinity, եւ դա տեղի կունենա 2026 թվականին: Lamborghini-ն իր էլեկտրաքարը այս հարթակում կներկայացնի մոտավորապես նույն ժամանակ: Ընկերության ղեկավար Ստեֆան Վինկելմանը վերջին մոդելի թոարկման մասին դեռեւս այս տարվա գարնանն էր հայտարարել: Նրա խոսքով՝ սուպերքարը պիտանի կլինի ամենօրյա օգտագործման համար, սակայն չի կրկնօրինակի Urus քրոսովերին:

Նոր տվյալների համաձայն, Lamborghini-ն մտադիր է SSE հարթակում մշակել հարմարավետ եւ արագ գրանդ-տուրեր՝ չորս տեղով: Բացառված չէ, որ այն կստանա ամենահզոր ուժային սարքերը նրանցից, որոնք Volkswagen Group-ի ինժեներները կմշակեն նոր ճարտարապետության համար, սակայն այս պահին տեխնիկական որեւէ բնութագիր չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rolls Royce Motor Cars-ը 28 միլիոն դոլար արժողությամբ ավտոմեքենա է ներկայացրել
«Դա իսկապես պատմական պահ է մակնիշի համար»,-ասել է Rolls-Royce-ի գործադիր տնօրեն Թորսթեն Մյուլեր Օսվեսը...
Իլոն Մասկը եւս 1.05 մլրդ դոլարի բաժնետոմսեր է վաճառել
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը շարունակում է կրճատել իր մասնաբաժինն ընկերությունում...
Tesla-ի մեքենաներն ամբողջ աշխարհում արգելափակվել են
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Tesla ավտոմեքենայի օգտատերերի բողոքներին, ովքեր անհայտ սխալի պատճառով ․․․
Baidu-ն նախատեսում է մինչեւ 2030 թվականը Չինաստանի 100 քաղաքներում գործարկել իր անվարորդ ռոբոտ-տաքսի ծառայությունը
Օգտատերերը կարող են կանչել ինքնավար մեքենա հավելվածի միջոցով․․․
էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով
Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը...
Tesla ավտոմեքենաները սկսել են կտրուկ արգելակել
Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ ավտոպիլոտը սխալմամբ խոչընդոտ է տեսնում ճանապարհին...