News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ քարտուղար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, ինչը վերջինս պարտավորվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա խոսել է նաեւ այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին:

Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը:  Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:

Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաեւ բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը:

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի բացթողումներին, նշել, որ իրենց խմբակցությունն օգտագործելու է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը: Խմբակցության քարտուղարը մանրամասնել է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում իրենց ուղենիշները: Նա խոսել է ընդդիմադիր պատգամավորների դեմ հարուցված քրեական գործերի մասին:

Անդրադարձ է կատարվել օրենսդրական աշխատանքում ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության օրակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ