News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ Սարդար Ֆադավին լրագրողների հետ զրույցում հեգնանքով արձագանքել է Ադրբեջանի հետ Իլհամ Ալիեւի պնդումներին՝ Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ-ի զորավարժությունների հետ կապված, հաղորդում է Rokna իրանալեզու պարբերականը:

«Երբ փոքր երեխան վիրավորում եւ անիծում է ձեզ, ձեր ձեռքը դնում եք այդ երեխայի գլխին եւ ուշադրություն չեք դարձնում»,- ասաց Ֆադավին:

Ավելի վաղ Իլհամ Ալիեւը, Anadolu-ին տված հարցազրույցում վրդովմունք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժությունների կապակցությամբ՝ զարմանք հայտնելով, թե ինչու դրանք ավելի վաղ չեն անցկացվել, երբ սահմանի այն կողմում տարածքները վերահսկվում էին հայկական կողմից:

Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները չափազանց լարված են ադրբեջանցի քաղաքական գործիչների հակաիրանական հայտարարությունների, ինչպես նաեւ Իրանի սահմանին Արցախի գրավյալ տարածքներում Իսրայելի ակտիվության աճի ֆոնին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ