News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պալմա կղզում (Կանարյան կղզիներ) ժայթքած հրաբխի լավայի հոսքը հասել է օվկիանոսին Տասակորտե բնակավայրի մոտ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է El País թերթը՝ հղում կատարելով Տասակորտեի քաղաքապետ Խուան Միգել Ռոդրիգեսին։

Տեղեկացվում է, որ լավայի շփումը աղի ջրի հետ առաջ է բերել վնասակար գազերի արտանետումներ։ Ինչպես հավաստիացրել է EFE գործակալությունը, լավան սկսել է հոսել ջրի մեջ մոտ 100 մետր բարձրությամբ բարձունքից, որը գտնվում է ծովափի մոտ։ El País թերթի տվյալներով՝ տեղի իշխանություններն արգելել են նավերին դուրս գալ 4 կիլոմետր հեռավորությամբ ջրատարածք՝ անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Կանարյան կղզիների հրաբխագետները նախազգուշացրել էին պայթյունի հնարավորության մասին, եթե լավան շփվեր ջրի հետ։

Սեպտեմբերի 19-ին Պալմա կղզում ժայթքեց հրաբուխ Էլ Պասո բնակավայրի մոտ։ Հրաբխի խառնարանից տեղի է ունենում հրաբխանյութերի ակտիվ արտանետում։ Լավայի հոսքերը արդեն ոչնչացրել են մոտ 600 շենք, անվտանգության նկատառումներով տարհանվել է մոտ 6 հազար մարդ։ Առայժմ ոչ ոք չի տուժել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ