News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում «Թալիբան»-ի ներկայացուցիչների՝ իշխանության գալն ափիոնի եւ այլ թմրանյութերի գների կտրուկ բարձրացման է հանգեցրել երկրի սեւ շուկայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times of India-ն:

Դրա տվյալներով՝ Աֆղանստանում ափիոնի արժեքն օգոստոսի 15-ից վեր եռապատկվել է, երբ թալիբները վերահսկողություն հաստատեցին Քաբուլի վրա: Այժմ մաքսանենգներն ափիոնի տեղական արտադրողներին 100 դոլար են վճարում մեկ կիլոգրամի դիմաց, իսկ Եվրոպայի սեւ շուկայում այս թմրամիջոցների գինը գերազանցում է 50 դոլարը մեկ գրամի դիմաց:

Աֆղանական թմրանյութերի արժեքի վրա ազդեցություն են ունենում եղանակային պայմանները, Աֆղանստանի անկայուն իրավիճակը եւ արտաքին սահմանների փակումը, նշում է թերթը: Սակայն, ըստ դրա, գների աճն ափիոն արտադրողները եւ դրա գնորդները կապում են օգոստոսին թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդի հայտարարության հետ այն մասին, որ թալիբները միջազգային աջակցությամբ մտադիր են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար սկսել երկրում:

Դա Աֆղանստանում թմրանյութ գնողներին ստիպել է պատրաստվել ափիոնի արտադրության մոտալուտ կրճատմանը, որի պահանջարկը մեծացել է, ինչը դրա ներքին գների բարձրացման է հանգեցրել, գրում է The Times of India-ն: Ընդ որում, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ թալիբների պայքարի հնարավոր սկիզբը միջազգային մաֆիային ստիպեց արագացնել իրենց արտահանումը երկրից արտասահմանյան վաճառքի համար: Դրա վկայությունն է, մասնավորապես, սեպտեմբերին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի նավահանգիստներից մեկում մաքսավորների կողմից Աֆղանստանից մաքսանենգ ճանապարհով 3 տոննա հերոինի առգրավումը:

2000 թվականին, երբ թալիբներն իշխանության ղեկին էին Աֆղանստանում, նրանք արգելեցին ափիոնի կակաչի մշակումը՝ որպես իսլամով արգելված եւ գրեթե ոչնչացրին այս մշակաբույսի բերքը: 2001 թվականին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից «Թալիբան» շարժման տապալումից հետո Աֆղանստանում ափիոնի կակաչի մշակումը վերսկսվեց եւ տարեցտարի աճեց: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին երկրում 6300 տոննա ափիոն է արտադրվել: Աֆղանստանի թմրանյութերի վաճառքից տարեկան եկամուտը կազմում էր 2 միլիարդ դոլար:

Ափիոնի կակաչի մշակումը մեծ թվով աֆղան ֆերմերների եկամտի միակ աղբյուրն է մնում, եւ դա թալիբներին դրդել է զգուշանալ երկրում թմրամիջոցների արտադրությունը դադարեցնելու արմատական պլաններից: Այս նպատակին հասնելու համար Աֆղանստանին միջազգային լայն աջակցություն անհրաժեշտ կլինի, որի հեռանկարները մշուշոտ են մնում, արձանագրում է The Times of India-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ