News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայի իշխանությունները չորեքշաբթի օրվանից հանում են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված գրեթե բոլոր սահմանափակումները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զարգացումն ակնհայտորեն ընթանում է ճիշտ ուղղությամբ, դրա համար այժմ լավ հնարավորություն կա իսկապես թուլացնելու սահմանափակումները»,- TT գործակալությունը մեջբերում է պետական համաճարակաբան Անդերս Թեգնելին։

Լիովին հանվել են արտադրական սահմանափակումները ինչպես փակ, այնպես էլ բացօթյա տարածքում։ Զանգվածային միջոցառումների մասնակիցներից նաեւ չեն պահանջի քովիդ-անձնագրեր։ Նրանք, ովքեր չեն պատվաստվել, պետք է նորից սոցիալական հեռավորություն պահպանեն եւ խուսափեն մարդկանց մեծ կուտակումներից։

Հանվում են նաեւ սահմանափակումները ռեստորաններում, չի պահանջվի հեռավորություն պահպանել սեղանների միջեւ, ինչպես նաեւ չի սահմանափակվի մարդկանց թիվը դրանց շուրջ։ Նորից կարելի կլինի պարել գիշերային ակումբներում։

Սեպտեմբերի 29-ից կչեղարկվի առողջապահության վարչության հանձնարարած՝ հեռահար աշխատանքի անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ շատ ծառայողներ կարող են աստիճանաբար վերադառնալ աշխատատեղեր։ Միեւնույն ժամանակ, COVID-19-ի նշաններ հայտնվելու դեպքում երկրի բնակիչներին խնդրում են մնալ տանը եւ թեստեր հանձնել։

Այսօրվա դրությամբ 7 141 873 մարդ կամ բնակչության 83,6 տոկոսը, 16 տարեկանից սկսած եւ ավելի բարձր, ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։ Նրանցից 6 536 355 մարդ կամ 76,5 տոկոսը լիովին իմունացված է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ