News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիներ) ժայթքած հրաբխի լավայի հոսքը  գոյացրել է 50 մետրանոց բուրգ օվկիանոսում։ Այս մասին տեղեկացնում է Օվկիանոսագիտության իսպանական ինստիտուտը (IEO) Թվիթերի էջում։

Սեպտեմբերի 29-ի գիշերը լավան հասել է Պալմայի ծովափ։ Ավելի վաղ իշխանությունները կարգադրել էին որոշ մարզերի բնակիչներին դուրս չգալ տներից, ինչպես նաեւ արգելել էին նավերին դուրս գալ օվկիանոս մոտ 4 կմ հեռավորությամբ՝ անվտանգության նկատառումներով։

IEO տվյալներով՝ լավայի ավելի քան 1 հազար ջերմաստիճանի հետ +20°C աղի ջրի շփման ժամանակ տեղի է ունենում ռեակցիա, որի ընթացքում առաջանում են «ջրային գոլորշու սյուներ՝ աղաթթվի պարունակությամբ։ Դա տեղի է ունենում ծովի ջրում քլորիդի զգալի առկայության պատճառով»։ Այդ «սյուները» պարունակում են նաեւ հրաբխային ապակու միկրոմասնիկներ»։

Հրաբխագետներն ընդգծել են, որ թթու գազեր եւ հեղուկներ շնչելը կամ դրանց հետ շփվելը կարող է հանգեցնել մաշկի, աչքերի եւ շնչուղիների գրգռման, ինչպես նաեւ առաջ բերել շնչառության դժվարություն, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր շնչառական հիվանդություններ են ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ