News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Epso-G պետական էներգետիկ կորպորացիան սկսել է կատարել Լիտվայի կառավարության հետ պայմանգրով նախատեսված աշխատանքները եւ փշապատնեշ է կառուցում Բելառուսի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պատնեշի կառուցման վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովին։

«Մի շարք տեղամասերում կատարվել է փշապատնեշի տեղադրման գծանշում, աշխատանքների վայր է հասցվել անհրաժեշտ տեխնիկան։ Սկսվում է ֆիզիկական պատնեշի հատվածների մոնտաժը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ենթադրվում է, որ փշալարեր կանցկացվեն Բելառուսի հետ սահմանի 680 կիլոմետրանոց ամբողջ երկայնքով։

Այն մասին, որ Լիտվան մտադիր է պատնեշ կառուցել Բելառուսի հետ սահմանին, հայտնի դարձավ դեռեւս 2021թ. ամռանը։ Այն ժամանակ ներքին գործերի փոխնախարար Առնոլդս Աբրամավիչյուսը դժգոհել էր, թե երկրում նկատվում է փշալարի զգալի անբավարարություն փշապատնեշի անցկացման համար։  Արդյունքում՝ մոտ 100 կմ փշալար Լիտվայի իշխանություններին է տրամադրել Էստոնիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ