News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը պետք է հրաժարվի անիմաստ պայքարից, ինվենտարիզացնի ռեսուրսները, պատրաստ լինի սեղմել երդվյալ թշնամու ձեռքը եւ սկսի ձեւավորել նոր սերունդ ու նոր կադրեր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 29-ին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նա ասաց, որ դա անհրաժեշտ է անել կրթության ոլորտում ներդրումների միջոցով։

Նրա խոսքով՝ առաջնորդները պետք է պատրաստ լինեն այն բանին, որպեսզի հայտնվեն բանտերում, քանի որ հենց դա է պայքարի գինը։

Փորձագետը նշեց, որ պատերազմից մեկ տարի անց հայկական կողմը շարունակում է կորուստներ կրել, շարունակում է պարտվել բոլոր ոլորտներում։

«Ալիեւը ԵԽԽՎ-ում փոխում է հայկական եկեղեցու անունը, իսկ 12 ոչխար նստել է այնտեղ ու չի կարողանում դիմակայել դրան։ Այս դեպքում դու պետք է դիմում գրես ու հրաժարական տաս, քանի որ չես կարողանում կատարել քո պարտականությունները։ Եթե չես կարող լուծել այդ հասարակ խնդիրը, ապա ի՞նչ կարող ես լուծել։ Մարդու հետ, որին ծնկի են բերել, չեն պայմանավորվում, նրան ընդամենը հարկադրում են։ Մեզ սպասվում է շատ տխուր ապագա։ Ես գիտեմ, որ Ապարանում եւ Արարատի մարզում թուրքերը տներ են գնում, եւ մենք օրենք չունենք, որը պաշտպանի մեր պետական գույքը ագրեսորից, որն էլ 50 տարի հետո կասի, թե այդ հողերը միշտ պատկանել են իրեն, ինչից հետո կցանկանա առանձնանալ Հայաստանից»,- ընդգծեց Ադիբեկյանը։

Նա ավելացրեց, որ պետական դավաճանը չի կարող որեւէ մեկին մեղադրել պետական դավաճանության մեջ։ «Իշխանություններին դուր չի գալիս, որ իրենց հողատու են անվանում, ուստի նրանք մեղքը բարդում են ուրիշների վրա։ Հանցագործները հազար պատճառ կգտնեն, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները։ Երբ իշխանության գան նոր մարդիկ, եւ այդ ընթացքում մենք պետականություն ունենանք, այդ ժամանակ էլ կպարզվեն մեղավորները»,- պարզաբանեց փորձագետը։

Անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքերին, թե ադրբեջանցիների կողմից առեւանգված Հայաստանի քաղաքացիները մոլորվել են, Ադիբեկյանը վստահություն հայտնեց, որ դա անհնար է։

«Նա անցե՞լ է այդ ճանապարհով։ Եթե նա՝ որպես գեներալ, չգիտի, որ Փաշինյանը նվիրել է ադրբեջանցիներին, ապա թող գնա ու տեսնի։ Մարդկանց առեւանգելուց մեկ օր առաջ մեզ Արցախում ասացին, որ ադրբեջանցիները զորավարժություններ են անցկացնում, որոնց շրջանակում նախատեսվում է մարդկանց առեւանգում»,- ամփոփեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին
Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ...
«Փաստ». Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա
Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը»...
«Հրապարակ». Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված
Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է...
«Ժողովուրդ». Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին
Նշենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից...
«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով
Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո...
«Փաստ». Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞
Որոշ ժամանակ առաջ Ավետիք Չալաբյանը նշել էր, թե Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ