News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երբ ՊՇՌ թեստի ֆինանսավորումը պետությունն իր հաշվին չի անում եւ ֆինանսական բեռը թողնում է քաղաքացու ուսերին, նրան փակուղու առաջ է կանգնեցնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Մենք ունենք շատ աշխատողներ, որոնք սոցիալապես վատ պայմաններում են գտնվում եւ ՊՇՌ թեստի համար ամսական երկու անգամ տրամադրվող գումարն իրենց համար խնդիր է։ Առողջապահության նախարարի հրամանը պարտադրանք է։ Բացի այդ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա. մասնավոր բժշկական կենտրոնները կոլեկտիվ հայտերի դեպքում ինչ–որ զեղչեր են իրականացնում, խոսվում է 7000 դրամով ՊՇՌ թեստ հանձնելու մասին։ Եթե հնարավոր էր 7000 դրամով ՊՇՌ թեստ հանձնել, ապա ինչու էր մինչեւ հիմա թեստի արժեքը 15 000 դրամ, ո՞վ է սրա պատասխանատուն, ո՞վ է գերշահույթ ստացել, տեղյա՞կ է Կառավարությունն այս մասին, թե ի՞նքն էլ մասնաբաժին է ունեցել դրանում»,– ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դեմ չէ պատվաստմանը, սակայն, նրա համոզմամբ՝ դա պետք է  լինի քաղաքացու ընտրությունը եւ ոչ թե պետության  պարտադրանքի հետեւանք։

«Եթե մարդը չի ուզում պատվաստվել, ապա նրան չի կարելի պատային իրավիճակում  կանգնեցնել։ Եթե Կառավարությունում որոշում կա, որ աշխատող քաղաքացիները պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն, ապա պետք է այդ ֆինանսական բեռն իր վրա վերցնի։ Այդ դեպքում քաղաքացին կորոշի՝ պատվաստվի՞, թե՝ ՊՇՌ թեստ հանձնի»,– նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք մտադիր են աշխատանքից ազատվել՝ ցածր աշխատավարձի պայմաններում 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքի պատճառով։ 

Բազմաթիվ հարցեր կան, որոնք ըստ պատգամավորի՝ այդպես էլ չպարզաբանված մնացին Առողջապահության նախարարության կողմից։  Օրինակ՝ ինչո՞ւ կորոնավիրուսով վարակված մարդկանց,  որոնք հակամարմիններ ունեն, պարտադրվում է ՊՇՌ թեստ հանձնել, կամ էլ պատվաստվել։ Կամ ինչո՞ւ պատվաստված մարդը, որը նախարարի խոսքով՝ կարող է եւ՛ վարակվել, եւ՛ վարակել,  չի պարտադրվում 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարի հրամանով, հոկտեմբերի 1–ից  այն աշխատող քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն, բացառություն են հղիներն ու բացարձակ հակացուցում ունեցողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ