News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին դժգոհ է ամերիկյան օրինագծից, որում կոչ է պարունակվում արգելել թուրքական «Գորշ գայլեր» շարժումը, որի հետ կապված է «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին երբեք չի հաջողվի «վախեցնել» Թուրքիայի ազգայնական ու նեոնացիոնալիստական ​​շարժումներին, որոնք «թուրք ազգի երկաթե բռունցքն են», հաղորդում է Diken-ը:

«Գորշ գայլերը» որոնք ԱՇԿ կուսակցության երիտասարդական թեւն են համարվում, սերտորեն կապված են 1970-ականներին Թուրքիայում ընդգրկված քաղաքական բռնությունների, ձախ ակտիվիստների եւ էթնիկ փոքրամասնությունների դեմ հարձակումների, սպանությունների եւ հրկիզումների հետ:

Այս ամսվա սկզբին կոնգրեսական Դինա Տիտուսն առաջարկել էր փոփոխություն մտցնել՝ «Գորշ գայլերի»-ն արգելելու համար՝ մինեւնույն ժամանակ պահանջելով, որպեսզի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 180 օրվա ընթացքում զեկուցի Կոնգրեսին խմբի գործունեության մասին, «այդ թվում` խմբավորումն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու չափանիշներին համապատասխանող չափանիշների վերանայման»:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը կանաչ լույս տվեց առաջարկին՝ հիմք ստեղծելով օրինագծի քննարկման համար Ներկայացուցիչների պալատում:

Բահչելին ասել է, որ Բայդենի վարչակազմը «պաշտպանում է Թուրքիայի անբուժելի ալերգիան»՝ միաժամանակ մատնանշելով Գերմանիայում առաջարկված համանման օրինագիծը:

«Գորշ գայլերն» Ավստրիայում արգելված են 2019 թվականից, մինչդեռ  Գերմանիայում ձախակողմյան կուսակցությունները խմբավորումն արգելելու կոչ են արել 2018 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ