
Թունիսն առաջին անգամ կին վարչապետ կունենա։ Վարչապետ կնշանակվի երկրաբան Նաջլու Բուդենը, փոխանցում է AFP-ը։
Երկրի նախագահ Քայս Սայեդը հանձնարարել է նրան նոր կառավարություն ձեւավորել որքան հնարավոր է շուտ։
Հուլիսի 25-ին Սայեդը պաշտոնաթող է արել վարչապետ Հիչեմ Մեչիչիին՝ դադարեցնելով խորհրդարանի աշխատանքն ու պատգամավորներին զրկելով անձեռնմխելիությունից։
Սայեդի խոսքով՝ նոր կառավարության առաքելությունը կլինի կոռուպցիան արմատախիլ անելն ու մի շարք պետական հաստատություններում քաոսի վերացումը։