News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Աղդամում ռուս-թուրքական կենտրոնն աշխաատում է շատ հաջող, բավական արդյունավետ՝ չնայած դրա գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ, այնուամենայնիվ, այն աշխատում է։ Եվ դա նշանակում է, պայմանականորեն ասած, թուրքական գործոնի ներկայություն։ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են , եւ դա պետք է խոստովանել։ Հարցն այն է, թե ինչ ձեւաչափով են համագործակցում։ Առաջին հերթին, այնտեղ չկա Թուրքիայի ակտիվ ռազմական ներկայություն, չկան բազաներ, զինված ուժեր։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի նկատմամբ արտաքին սպառնալիքի հայտնվելու դեպքում»,-նշեց նա։

Փորձագետը հավելեց, որ անվտանգության լայն համակարգ դեռ չի ստեղծվել, քանի որ Անկարայի կողմից առաջարկված «3+3» ձեւաչափը քիչ հավանական է, քանի որ Վրաստանը չի համագործակցի Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է Պուտինի այն հայտարարությանը, որ ռուս-թուրքական կենտրոնը «գործում է հայ-ադրբեջանական սահմանին», ապա այստեղ, Տարասովի խոսքով, տարաձայնություններ չպետք է լինեն, քանի որ դա միայն խոսքի ձեւ է։

Նշենք, որ կենտրոնը գործում է Աղդամում։ Հիշեցնենք, որ Սոչիում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Քաշաթաղից տեղահանված արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Նրանք դժգոհում են, որ բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարաննեի գները ցածր են գնահատվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ