Սլովենիան դադարեցրել է Johnson & Johnson-ի պատվաստանյութով պատվաստումները 20-ամյա աղջկա մահվանից հետո։ Հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկանցում ԵՄ-ի փոքր երկրում, փոխանցում է AP-ը։
Երկրի առողջապահության նախարար Յանեզ Պոկլուկարը հայտարարել է, որ կասեցումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչեւ փորձագետները չպարզեն, թե արդյոք կապ կա կաթվածից աղջկա մահվանեւ երկու շաբաթ առաջ ստացած պատվաստանյութի միջեւ:
Պոկլուկարի խոսքով՝ այդուհանդերձ, պատվաստանյութի «օգուտները դեռ գերազանցում են ռիսկերը»։
ԱԱլովենիան խորհուրդ է տալիս Johnson & Johnson-ի պատվաստանյութով պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր անձանց։