News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանվածների աջակցության ծրագրից Ղարաբաղի ավելի քան 101 000 քաղաքացի է օգտվել: Այս մասին սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, տրամադրվել է մոտ 7 մլրդ 500 մլն դրամ:

«Ղարաբաղի կողմից չվերահսկվող համայնքներում գրանցված չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին 300 000 դրամի չափով օգնություն է տրամադրվել: Ծրագրերից օգտվել է 36 000 քաղաքացի: Ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 11 մլրդ դրամ: Ընդ որում, սեփականությունը կորցրած ղարաբաղցիներին տրամադրվել է միանվագ օգնություն՝ 250 000 դրամի չափով: Շահառուների թիվը 5400 է: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մինչեւ 5 տարեկան երեխաներին տրամադրվել է միանվագ օգնություն` 20 000 դրամի չափով: Այս ծրագրից օգտվել է մոտ 14 700 երեխա: Ընդհանուր առմամբ, նրանց տրամադրվել է ավելի քան 290 մլն դրամ»,- հայտնեց Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ