News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցի շուրջ զրուցել է  ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանի հետ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Ստեփանակերտ։ Ի՞նչ դիտարկում ունեք այս կապակցությամբ։

Հայտնի հանգամանքների բերումով՝ ավելի քան մեկամյա բացակայությունից հետո ողջունելի է, որ Մինսկի խմբի համանախագահությունը վերջապես Արցախ այցելելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Նախ կարևոր է, թե ի՞նչ երթուղով են համանախագահները ժամանելու մայրաքաղաք Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 24-ի հայտարարության մեջ համանախագահները «վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ՝ համաձայն իրենց մանդատի»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է նշանակել վերջին ձեւակերպումը։

Նախ՝ մենք արձանագրում ենք, որ, ըստ համանախագհների, Արցախի հիմնահարցը դեռևս կարգավորված չէ՝ հակառակ անցած տարվա պատերազմի արդյունքին։

Դրական է, որ համանախագահությունը փորձում է հակամարտության կարգավորման համար համապարփակ լուծումներ փնտրել։ Բայց հարց է առաջանում, թե որո՞նք են, այսպես կոչված, «մնացյալ խնդիրները»։ Բանն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները միայն չեն սկսվում և ավարտվում Արցախյան հիմնախնդրով։ Արցախյան հիմնախնդիրն էլ, որպես այդպիսին, բխում է հայության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից և այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է։

Պետք է նաև հասկանալ, թե այդպիսի մոտեցման շրջանակներում համանախագահությունը արդյո՞ք գործուն քայլեր ձեռնարկելու է ագրեսիայի արդյունքները վերացնելու համար, այդ թվում՝ Արցախում և Արցախից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առումով։

Ի՞նչ ակնկալել համանախագահների առաջիկա այցից:

Անկախ այցի անմիջական արդյունքից՝ արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման արդյունքում հարգվելու և իրացվելու են Արցախի ՝ ի վերուստ սահմանված անառարկելի իրավունքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ