News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին սեպտեմբերի 27-ին կանչել են Հատուկ քննչական ծառայություն օգոստոսի 25-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։

«Տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի անմիջական սադրանքով և խորհրդարանական մեծամասնության կազմակերպած խուլիգանություն էր։ Այս ամենը ես բառացիորեն ասել եմ ՀՔԾ-ում և որպես ցուցմունք արձանագրվել է։ ՀՔԾ-ն երեք տարի դադարել է օրենքի ծառա լինել Հայաստանի Հանրապետությունում, այլ գործում է մեկ մարդու՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի կամքով, և հիմա էլ ՀՔԾ-ն շարունակում է անօրինական գործողությունը, կատարում է նրանց պատվերը և այդ պատճառով էլ զանգվածային խուլիգանության հոդվածի հատկանիշներով քրեական գործը չի հարուցվել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ Կառավարության ծրագրի քննարկուման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորների միջև։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխող պատգամավորները տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջեւ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից իջավ և ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Հակոբյանին։ Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ են ստացել նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել միայն պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով։

Տպել
Ամենաշատ