News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այժմ Հայաստանի վիճակը շատ ավելի վատ է, քան պատերազմից անմիջապես հետո: Այս մասին, NEWS.amTALK TIME հաղորդմանը հյուրընկալվելով, ասաց, Razm.info մասնագիտացված ռազմական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի համար պարտությունների շարքը չավարտվեց նոյեմբերի 10-ին, օրեցօր այն զիջում է դիրքերը եւ ռազմական, եւ դիվանագիտական, եւ քաղաքական ասպարեզներում:

Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այս իրավիճակը շարունակվի:

«Բայց դա չի նշանակում, որ նրա հեռանալը ինքնաբերաբար կլուծի բոլոր խնդիրները: Ակնհայտ է, որ Փաշինյանի գալով խնդիրները խորացել են, եւ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Պատերազմը առնվազն մի քանի տարի կարող էր չսկսվել: Իսկ թե ինչ կլիներ Ադրբեջանի հետ այս ընթացքում, մեծ հարց է՝ հաշվի առնելով այս երկրի առջեւ ծառացած լուրջ տնտեսական խնդիրները: Իսկ պարտությունը կանխորոշված չէր, ինչպես ասում է Փաշինյանը, հատկապես նման պարտությունը: Անվտանգության ոլորտում իրավիճակը կտրուկ վատթարացել է ոչ միայն պատերազմի ընթացքում, այլեւ նոյեմբերի 10-ից հետո։ Զինված ուժերը այդպես էլ չվերականգնեցին, Պաշտպանության բանակում իրավիճակն այնքան վատ է, որ ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել: Բացի այդ, չկա արտաքին քաղաքականություն: Մենք տեսնում ենք կրճատումներ Զինված ուժերում, իսկ խնդիրները փորձում են լրացնել իբր եռամսյա վարժանքներ անցկացնելով, բայց արդեն իրենք էլ են խոստովանել, որ այդ մարդկանց տանում են դիրքեր: Այսինքն՝ հերթական անգամ անպատրաստ մարդկանց ուղարկում են, ըստ էության, ռազմաճակատ: Եւ այս մարդկանց մեջ արդեն կորուստներ կան»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Փորձագետի գնահատականով՝ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները շատ արագ պետք է զբաղվեին բանակի վերականգնմամբ, անհրաժեշտ էր ամրապնդել նոր դիրքերը եւ պաշտպանել այն, ինչ մնացել էր հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հայկական կողմը զիջեց կարեւոր դիրքերը:

«Մենք խոսում էինք նման վարքագծի անթույլատրելիության մասին, բայց այսօր Կապան քաղաքը թշնամու թիրախում է, հայ-իրանական միջպետական ճանապարհի մի մասը անցել է թշնամու վերահսկողության տակ: Այժմ իշխանությունները խոսում են շրջանցիկ ճանապարհի մասին, որի վերանորոգումը նոր ծախսեր կպահանջի: Բացի այդ, ձմռանը բեռնատարների համար դժվար կլինի այս ճանապարհով երթեւեկել: Այժմ իշխանությունները կփորձեն պարտության համար ստորին օղակներում պատասխանատուներ նշանակել: Այս առումով որոշ շոուներ կարող են կազմակերպվել խորհրդարանական հանձնաժողովի կողմից: Ժամանակին ես ասել եմ, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ոչ այլ ինչ է, քան բարձրաստիճան զինվորականների վրա ճնշման լծակ: Այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ոչինչ չպարզվեց: Ավելին, պարզվեց, որ ոչ մի սարսափելի բան չի եղել, իսկ մասնակիցներից ոմանք նույնիսկ բարձրացել են կարիերայի սանդուղքով, օրինակ՝ Հայաստանի ներկայիս պաշտպանության նախարարը»,- ընդգծեց նա:

Վրթանեսյանը նկատեց, որ ճանապարհների ապաշրջափակման գործընթացի փոխարեն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետագա արգելափակում, Բաքուն հավակնում է Հայաստանի կենտրոնական մասը հարավին (Տիգրանաշենին) կապող ճանապարհին, ինչպես նաեւ Տավուշի ճանապարհին, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ:

«Հայաստանի իշխանությունները ոչ միայն դեմ չեն այդ գործընթացներին, այլեւ հայտարարում են, որ Կապան-Գորիս ճանապարհի մի մասն անցնում է Ադրբեջանի տարածքով: Այսպիսով, նրանք փակում են միջազգային միջնորդների բերանը, եւ եթե նրանք դեմ են ցանկացած գործընթացների, ապա Բաքուն կասի, որ նույնիսկ Հայաստանի ընտրված ղեկավարը համաձայն է դրան»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանությունների վարքագծին, նրանք, ինչպես հիշեցրեց փորձագետը, ինչ-որ պահի փակեցին տեղեկատվական հոսքը, եւ հայ հասարակությունը սկսեց տեղեկատվություն ստանալ թշնամու ռեսուրսներից:

«Հայաստանի իշխանությունները տեղեկատվական պատերազմ մղեցին ոչ թե թշնամու, այլ սեփական բնակչության դեմ»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ