News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրերս տեղի ունեցան շատ կառուցողական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում. Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են, եւ մենք էլ կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել, որպեսզի ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած այդ կառուցողական խոսակցությունների շարունակականությունը: Մինսկի խմբի համար հակամարտության տեւական լուծումը, համապարփակ լուծումն է, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացմանը, դեսպանն ասաց. «Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, եւ այդ պարագայում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին: Բայց կարեւոր է, որ կողմերի մոտ այդ ցանկությունը, պատրաստակամությունը լինի: Այդ առումով իրավիճակը դեռ հստակ չէ: Նաեւ մարդիկ պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ եւ մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղել դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ