News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի մի մեծ նահանգ, որը մտահոգված է ուսուցիչների հավաքագրման համար քննության ժամանակ խարդախություններից, վճռական քայլի է դիմել՝ 12 ժամով միլիոնավոր բնակիչների համար անջատելով ինտերնետի հասանելիությունը, ինչի հետեւանքով շատերը չեն կարողացել օգտվել այնպիսի հիմնական ծառայություններից, ինչպիսին է Google Maps-ը:

Այնպիսի հարթակներ, ինչպիսիք են WhatsApp-ը, Facebook-ը եւ Twitter-ը, կիրակի օրվա մեծ մասը գրեթե անհասանելի են եղել Ռաջաստան նահանգի բնակիչների համար, ինչը բողոքների մեծ հոսք է առաջացրել:

Հնդկաստանն ունի ինտերնետից օգտվողների ամենամեծ բազան աշխարհում, եւ նրանց մեծամասնությունը ինտերնետ մուտք է գործում իր բջջային հեռախոսների միջոցով:

Պաշտոնատար անձինք տեղական ԶԼՄ-ներին հայտարարել են, որ անջատումը անհրաժեշտ էր «օրենքն ու կարգը պահպանելու» եւ Ռաջաստանում ուսուցիչների քննության ժամանակ խարդախությունները կանխելու նպատակով, ինչը կարեւոր քայլ է պետական դպրոցում ցանկալի պաշտոն ստանալու համար: Հաղորդվում է, որ մոտ 1,6 միլիոն թեկնածու է հանձնել քննությունը, որն 2018 թվականից ի վեր առաջին անգամ է անցկացվել:

Քննությունների կեղծումը Հնդկաստանում լուրջ խնդիր է, այստեղ համալսարաններում եւ պետական հատվածում աշխատատեղերի համար մրցակցությունը կարող է դաժան լինել, ասում են կրթության ոլորտի հնդիկ փորձագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ