News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդեն 2022 թվականի գարնանը Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» կամ «Իսլամական պետության» վերամիավորման «իրական հնարավորություն» կա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, հայտնել է The Hill-ը:

Նրա խոսքով՝ Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքը ներկայումս ավելի քիչ է, քան սեպտեմբերի 11-ին էր, սակայն «կարող են պայմաններ ստեղծվել «Ալ-Քաիդայի» եւ/կամ ԻԳԻԼ-ի վերստեղծման համար»: «Սա իրական հնարավորություն է ոչ հեռու ապագայում՝  6, 12, 18, 24, 36 ամիս, այսքան են գնահատվում «Ալ-Քաիդայի» կամ «Իսլամական պետության» վերականգնման ժամկետները», - Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեի նիստում ասել է նա օրենսդիրներին:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը համաձայնել է Միլիի հետ: «Ալ-Քաիդան ժամանակի ընթացքում դեգրադացվել է: Այժմ ահաբեկչական կազմակերպությունները փնտրում են անկառավարելի տարածություններ՝ մարզվելու, վերազինելու եւ բարգավաճելու համար, ուստի հստակ հավանականություն կա, որ դա կարող է ապագայում տեղի ունենալ այստեղ», - ասել է նա: «Մեր նպատակն է՝ կենտրոնանալ դրա վրա, որպեսզի նման բան տեղի չունենա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ