News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական Ուայթ կղզում հայտնաբերվել են խոշոր գիշատիչ դինոզավրերի երկու նոր տեսակների կմախքներ: Հետազոտողները նշում են, որ բացահայտումը մեծ անակնկալ է եղել: Նոր տեսակները՝ Ceratosuchops inferodios-ը եւ Riparvenator milnerae-ը, ապրել են մոտ 125 միլիոն տարի առաջ, հայտնել է BBC-ն:

Կղզում արդեն մի քանի տարի է՝ դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերվում: Առաջինը գտնվել են երկու գանգերի բեկորները, իսկ հետո պալեոնտոլոգիական թանգարանի թիմը միացել է սիրողական պեղումներին եւ գտել պոչի մեծ հատված:

Այժմ պալեոնտոլոգները եկել են այն եզրակացության, որ գտնված բեկորները (դրանց թիվը մոտ 50 էր) պատկանում են երկու նոր տեսակների:

Նրանք կարծում են, որ դինոզավրերը պատկանում են սպինոզավրիդների ընտանիքին եւ թերոպոդների կարգին: Թերոպոդներն առանձնանում են դատարկ ոսկորներով եւ 3-մատնանի թաթերով: Երկու նոր տեսակներն էլ մոտավորապես ինը մետր երկարություն եւ երկարավուն գանգեր են ունեցել:

Ենթադրվում է, որ Riparvenator milnerae-ի և Ceratosuchops inferodios-ի երկարությունը կազմում է մոտ ինը մետր: Ceratosuchops inferodios անվան թարգմանության մեջ առկա է կռունկ բառը, ինչից կարելի է ենթադրել, որ դինոզավրը, հավանաբար, նախընտրել է նույն էկոլոգիական միջավայրը, ինչ կռունկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ