News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կկայանա Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության համագումարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարին ուշագրավ անակնկալներ են սպասվում: Ընդ որում, մեր աղբյուրի խոսքերով, այնպիսի անակնկալներ ու բացահայտումներ, որոնք, ինչպես ասում են, «ցնցելու են ողջ համացանցը»:

Մեր զրուցակցի խոսքերով, քաղաքական լուրջ «պայթյուններ» են սպասվում, և այդ համագումարը հավակնում է դառնալ հետընտրական շրջանի ամենասուր քաղաքական իրադարձությունը: Մենք դիմեցինք Տիգրան Ուրիխանյանին՝ հարցնելով. «Ճի՞շտ է, որ ձեր համագումարով պատրաստվում եք ցնցել համացանցը»:

«Մարդիկ կան՝ երկրի հիմքերն են ցնցում, մենք էլ թող համացանցը ցնցենք»,- ասաց «Ալ յանսի» ղեկավարը: Ասում են՝ անակնկալներ են լինելու նաև անդամագրումների քանակի ու համագումարի հյուրերի առումով, այդ թվում՝ «Հյուսիսից»: Նույնիսկ խոսք կա, որ հայաստանյան օլիգարխներից մեկն է անդամագրվում «Ալ յանսին»: Կա՞ նման բան, հարցրեցինք: «Հոկտեմբերի 2-ին ամեն ինչ կտեսնեք»,- զրույցն ամփոփեց Ուրիխանյանը:

Ի դեպ, ինչպես երևում է, Ուրիխանյանը փողից չի խեղճանում: Չգիտենք՝ իր գումարներն են, թե այլ տեղից է «կպցրել», բայց մենք ունենք տեղեկություններ, որ համագումարի համար ֆինանսներ չի խնայել, ու, ի թիվս ամեն ինչի, նույնիսկ հրավիրատոմսերն են բավականին թանկանոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ