News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հեռացել է ՀԴԿ-ից: Որպես պատճառ Արզաքանցյանը նշել էր Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքները: Նա ասել էր, որ թեև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, սակայն որոշակի «պայմանավորվածություններ են խախտվել»։

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին երեկ ասել է, թե Արզաքանցյանը «մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի PR կազմակերպեցին իրենց, որը մեր կուսակցության իմիջի համար շատ մեծ վնաս էր»: Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ էր այն առումով, որ ՀԴԿ-ն հատկապես վերջին տարիներին, կարելի է ասել, ակտիվ չի եղել քաղաքականության մեջ և հայտնվել էր ստվերում:

«Փաստ» թերթը ուսումնասիրեց Google համակարգի բաց տեղեկատվությունը՝ ճանաչելիության և «որոնողականության» առումով: Արդյունքում հետաքրքիր պատկեր ստացվեց: Մասնավորաբար, ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ նշյալ չափանիշներով Տիգրան Արզաքանցյանի և ՀԴԿ-ի, ինչպես նաև Տիգրան Արզաքանցյանի ու Արամ Սարգսյանի ցուցանիշները նույնիսկ համեմատելի չեն. ՀԴԿ-ն ու նրա ղեկավարը տասնյակ անգամներով զիջում են Արզաքանցյանի ճանաչելիությանը

Նման տվյալների պարագայում Արամ Սարգսյանի նշյալ հայտարարությունը մի տեսակ սյուրռեալիստական է հնչում: Իսկ գուցե ավելի հավանական է Արզաքանցյանի հայտարարությո՞ւնը. «Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ