News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թագավոր Մուհամեդ Զահիր շահի կառավարման (1933-1973) տարիներին ընդունված  սահմանադրությունը կիրառելու թալիբների որոշումը վերջնական չէ, հաղորդում է TOLO News-ը։ 

«Եթե սահմանադրության հոդվածները չհակասեն շարիաթի օրենքներին, դրանք կօգտագործվեն մինչեւ նոր սահմանադրության ընդունումը: 1964 թվականի սահմանադրությունը կիրառելու որոշումը վերջնական չէ»,-հեռուստաալիքը մեջբերում է Աֆղանստանի տեղեկատվության և մշակույթի նախարարության աղբյուրի խոսքը:

Աֆղանստանի վերջին թագավորի ժամանակների հիմնական օրենքի կիրառման հիմնական խոչընդոտներից մեկը, ինչպես նշում է աղբյուրը, այն է, որ, օրինակ, այս փաստաթղթի առաջին գլխի մեծ մասը նվիրված է երկրի իշխանություններին։ Նշվում է, որ այժմ կառավարությունն աշխատում է նոր սահմանադրության ստեղծման վրա, որը կհամապատասխանի իսլամի պահանջներին։

2001 թվականի վերջին Թալիբանի՝ իշխանությունից հեռացումից հետո Աֆղանստանի անցումային կառավարությունը մշակեց եւ հաստատեց նոր սահմանադրություն, որը ժառանգեց Զահիր շահի օրոք ընդունված հիմնական օրենքի մի շարք ժողովրդավարական դրույթներ: Միեւնույն ժամանակ, նոր փաստաթուղթը շեշտեց իսլամի՝ որպես պետական ​​կրոնի դերը, որն առաջնային նշանակություն ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը եւ օրենսդրությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ