News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020թ.-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում համակարգված մեկնարկեց բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղերի փակման գործընթացը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը լայն թափ ստացավ այս տարի: «Աղբամուղերի փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա այդտեղ:

Պետք է մեր վարչական շրջանների ղեկավարներն իրենց ղեկավարությամբ ամեն ինչ անեն, որպեսզի այդ աղբամուղերը փակվեն, իհարկե օրենքի սահմաններում»,- ընդգծում է քաղաքապետը: Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ ծրագիրն ամբողջությամբ կատարվեց: Օրերս զոդվեցին վերջին երկու աղբամուղերը:

Տպել
Ամենաշատ