News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը խնդրում է Ռուսաստանին ավելացնել ածխի մատակարարումները, հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:

Մայրցամաքի էլեկտրաէներգիայի արտադրողները ստիպված են Ռուսաստանից ավելի շատ ածուխ խնդրել` էներգետիկ ճգնաժամը մեղմելու համար, քանի որ ձմեռը մոտ է, իսկ գազի գները ռեկորդային բարձր ցուցանիշ են գրանցում:

Ընդ որում, ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ածխի արտահանման ծավալները, այդ թվում` էլեկտրաէներգիայի արտադրության համար Եվրոպա, այս տարի չեն փոխվի եւ կկազմեն մոտ 48 մլն տոննա:

Հյուսթոնում Wood Mackenzie Ltd.-ի գլխավոր վերլուծաբան Նատաշա Տյուրինան կարծում է, որ եթե եվրոպական բոլոր կոմունալ ձեռնարկություններն անցնեն ածուխի, դա այս ապրանքի պահանջարկի հսկայական աճի կհանգեցնի: Միայն Ռուսաստանը չի կարողանա կարճ ժամանակում Եվրոպան ածուխով ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ