News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես պաշտոնն զբաղեցնելուս առաջին օրվանից հատուկ հոգածությամբ եմ վերաբերվել ոչ միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, այլեւ բոլոր ազատազրկված մարդկանց, որոնք առողջական խնդիրներ ունեն։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Իսկ Չարչյանի դեպքում, հաշվի առնելով նրա քաղաքական թիմի անհանգստությունը, նա արժանացել է հատուկ ուշադրության։ Այս դեպքում չի կարող խոսք անգամ լինել խոշտանգումների դրսեւորումների մասին։ Ես ամեն օր հաշվետվություն եմ ստանում նրա մասին»,- ավելացրեց նա։

Նախարարը հավաստիացրեց, որ համաձայն վերջին հաշվետվությունների՝ Չարչյանին ոչինչ չի սպառնում։

«Ինձ այնքան է մտահոգում Չարչյանի առողջական վիճակը, որ նա խցում գրեթե չի եղել, այլ գտնվել է բժիշկների հսկողության տակ։ Չեմ այցելել Չարչյանին, քանի որ ճիշտ չեմ համարում այցելել որեւէ մեկին քաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական ընտրությամբ»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարի լավատեսությունը չեն կիսում գործընկերներն ու Արմեն Չարչյանին բուժող բժիշկները։

Հիշեցնենք, որ Չարչյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ Քր.օր. 154.2 հոդվածով՝ կաշառք ընտրողներին, բարեգործության արգելքի խախտում ընտրությունների ժամանակ կամ խոչընդոտում ընտրողի ազատ կամարտահայտմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ