News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց 2022-ի բյուջեի նախագծին:

Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով. «2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական ենթակառոուցվածքային, կրթական  եւ սոցիալական միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծել 2022-ին եւ հետագա տարիներին կառավարության կողմից սահմանված տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու թիրախին հասնելու համար:

Նախատեսվում է, որ 2022-ին Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%: Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը՝ 242.2 մլրդ դրամ, իսկ պետական պարտքը 2022-ի տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 60,2 տոկոսը:

2022-ին բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 188.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը: Սա 2021-ի համեմատ ավելի է 18,2 տոկոսով:

Տնտեսական եւ սոցիական ենթակառուցվածքներին ուղղվող ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ աճ, դրանք 2022-ին կհասնեն ՀՆԱ 4,4 տոկոսի

Ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացմանն ուղղվող ծարգրերի բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարը կկազմի 288, 6 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 31,6 տոկոսով:

ԿԳՄՍ ոլորտներին տրամադրվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,4 տոկոսով:

Գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվելու է 25,1 մլրդ դրամ, ինչը մոտ 83 տոկոսով ավելի է, քան հատվացվել է 2021-ի բյուջեով:

Սոցիալական ապահովության ծրագրերի համար հատկացված է մոտ 580 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է շուրջ 15 տոկոսով:

2022 թվականի բյուջեի եկամուտները սահմանվել են 1 տրլն 946.2 մլրդ դրամ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ