
Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը վաղվանից զորավարժություններ կսկսեն երկրի հյուսիսարեւմտյան շրջանում: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կումերս Հեյդարին, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով` զորավարժություններում կօգտագործվեն Իրանի զինված ուժերի հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ եւ զրահատեխնիկա:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «Անադոլու»-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր Իրանի զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանին` դրանք «անսպասելի իրադարձություն» անվանելով: