Հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակում դրա շահառու է դարձել 1075 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր շահառուի հետ իրականացվել է միջինը 4-5 սեանս։
Նա նշեց, որ համապատասխան ծառայություններ մատուցելու տենդերը շահել է «Սեդա Ղազարյան» հոգեբանական աջակցության կենտրոնը, որտեղ աշխատում է 70 մարդ։
«Աշխատանքները կիրականացվեն մինչեւ դեկտեմբերի վերջ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կերկարացվեն։ Մենք համագործակցում ենք աշխատանքի եւ սոիալական հարցերի, առողջապահության եւ պաշտպանության նախարարությունների հետ։ Ցանկացած մարդ կարող է նման աջակցություն ստանալ»,- նշեց Անդրանիկ Փիլոյանը։