News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անկանխիկ շրջանառության մեծացումը էականորեն մարդուն դարձնում է ավելի ընկալունակ թվային կառավարման, թվային բարեփոխումների նկատմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության որոշումներից մեկին, որով որոշակի առումով սահմանափակվում է կանխիկի շրջանառությունը:

«Մենք հիմնական երեք անելիք ունենք այս ոլորտում. առաջինը պետք է լրջորեն խթանենք Հայաստանում ժամանակաից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը: Երկրորդը, պետք է  էականորեն հեշտացնենք եւ հասանելի դարձնենք էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը, եւ երրորդը, պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսահամարի հետ: Եվ այս ամեը պետք է կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս ուղղություններով զարգացումը շատ կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ գումարներ, կնքել գործարքներ: Բջջային հեռախոսը հիմնականում պետք է դառնա մարդու նույնականացման գործիք՝ բացառությամբ որոշ դեպքերի, երբ դրա համար անհրաժեշտ կլինի միայն նույնականացման քարտ կամ անձնագիր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կանխատեսեց, որ այս անգամ եւս հնչելու են փաստարկներ, թե որքան կարեւոր է կանխիկի շրջանառությունը չկրճատելը. «Հղում է արվելու սոցիալապես ամենախոցելի խմբերի շահերին, բայց մենք կանենք առավելագույնը, որ նրանց շահերը պաշտպանված լինեն»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ