News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ապաստարանների թեման գաղտնի է, ինչ վերաբերում է ծածկերին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ոչ միայն սահմանամերձ գոտում, այլեւ երկրի ողջ տարածքում։ Այս մասին լրագրողների հտե զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Նա հավելեց, որ իրազեկման, տարհանման, ուսումնամեթոդական օգնության  հարցով պարապմունքներ են անցկացվում։

«Սյունիքի Շիկահող գյուղում գործում է քաղաքացիական պաշտպանություն, որի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս խաղաղապահ ուժերի միջոցով աշխատանքներ իրականացնել հրդեհների մարման համար։ Նման հենակետ կա նաեւ Շուռնուխում։ Մոտ ժամանակներս նման հենակետ կլինի Կոռնիձորում»,-նշեց նախարարը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ