News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը կմիացվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն: «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Համակարգի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք  կիրականացվեն առցանց: 

«Մեկ պատուհանը» կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացը։ Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ՝ «Մեկ պատուհան»-ում։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձևավորի  և կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։

«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով կտրամադրվեն համապատասխան արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատվական փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաև կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարագրերին։

Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև իրականացնել էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքերի և այլ վճարների վճարումները։ Կապահովվի բոլոր գործընթացների հետագծելիության հասանելիությունը, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետևել իր հայտավորած փաստաթղթերի ստացման գործընթացին։ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

Նշենք, որ էլեկտրոնային համակարգը  ներդրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետն ընդունել է ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման մեջ ներգրավված «Ցե-Կվադրատ» ընկերության պատվիրակությանը
Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային…
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է…
Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ. Սուրեն Պարսյան
Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակվում են նվազել...
Քաղաքաշինության կոմիտեում տեղական արտադրողի հետ քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը
Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը...
Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից. Քերոբյան
Խնդիրը մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ, քանի որ մարդիկ ամեն օր դեռ գալիս են Հայաստան...
Եթե կոնյակի գործարանի պատի մյուս կողմն անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել. Քերոբյանը՝ խաղողագործներին
Հիմա խաղողագործների մեջ կան շատերը, որ ունեն շատ փոքր այգիներ եւ փորձում են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել փոքր այգու միջոցով...
Ամենաշատ