News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձեւ է ընդունել Եվրոպայի եւ տարածաշրջանի համար Աֆղանստանում իրավիճակի հետեւանքների մասին` կոչ անելով ակտիվացնել երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բանաձեւն ընդունվել է Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի նիստին Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հրատապ բանավեճի ժամանակ: Նախագծին աջակցել է 74 ձայն, 14 ձայն` դեմ, 12-ը` ձեռնպահ:

«Խորհրդարանական վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ու ՆԱՏՕ-ում գործընկերների դուրսբերումից եւ թալիբների` իշխանության վերադառնալուց հետո, ինչը քաղաքական անորոշության փուլ է բացել, որի ընթացքում բռնությունները շարունակվում են եւ քաղաքացիական պատերազմ է հնարավոր: Այս իրավիճակը ռիսկերի ավելացման է հանգեցնում խաղաղության, կայունության եւ անվտանգության համար Աֆղանստանում, տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս» - ասված է ընդունված բանաձեւի տեքստում:

Աֆղանստանում գերակա խնդիրը, ինչպես նշված է բանաձեւում, հումանիտար ճգնաժամի լուծումն է:

«Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին աշխատել Աֆղանստանի նկատմամբ համաձայնեցված, համակարգված եւ համահունչ արձագանքի հասնելու ուղղությամբ, ակտիվացնել Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը, շարունակել օտարերկրյա քաղաքացիների եւ աֆղանացիների տարհանումը եւ լրացուցիչ ջանքեր գործադրել` տարհանման գործողությունների համակարգման ու արդյունավետության ապահովման համար»,- ասվում է բանաձեւում:

Մասնավորապես, փոփոխություն է հաստատվել, որը վիզաների ներդրում է նախատեսում անդամ երկրների բուհերում սովորող աֆղան ուսանողների համար:

ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է արել աջակցել Աֆղանստանում մարդու իրավունքների խախտումները վերահսկող ՄԱԿ-ի կոնկրետ, հուսալի, անկախ մանդատի ստեղծմանը:

Փաստաթուղթը կոչ է անում «թալիբների հետ զգույշ, պրագմատիկ եւ օպերատիվ փոխազդեցություն հաստատել՝ բանաձեւում նշված խնդիրները լուծելու համար»:

Վեհաժողովը կոչ է անում թալիբներին դադարեցնել բռնությունը, մասնակցել ազգային երկխոսությանը` ներկայացուցչական եւ ներառական կառավարության ստեղծման համար, որը կներառի կանանց, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ նախորդ կառավարության ներկայացուցիչներին, համաներում շնորհել պետական ​​պաշտոնյաներին, ապահովել երկիրը լքել ցանկացող աֆղանցիների եւ օտարերկրացիների մեկնումը, ինչպես նաեւ ապահովել մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի հարգումը: ԵԽԽՎ-ն նաեւ խնդրում է լիարժեք, անվտանգ եւ ապահովել ՄԱԿ-ի, դրա մասնագիտացված գործակալությունների եւ կատարող գործընկերների, ինչպես նաեւ բոլոր մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն Աֆղանստանի բոլոր շրջաններ եւ բավարարել ՄԱԿ-ի` տեղեկատվության եւ համագործակցության մասին հայտերը:

«ԵԽԽՎ-ն կոչ է անում թալիբներին... հարգել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների եւ անձնակազմի իմունիտետն ու անձեռնմխելիությունը. ձեռնպահ մնալ եւ արդյունավետորեն հակազդել ցանկացած գործողության կամ հայտարարության, որը կարող է աջակցել ահաբեկչությանը եւ բռնի ծայրահեղականությանն Աֆղանստանում, եւ վճռական միջոցներ ձեռնարկել` թմրամիջոցների ապօրինի արտադրության ու շրջանառության կանխան նպատակով»,- ասվում է փաստաթղթում:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին գրոհներն Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, ընթանում էր արեւմտյան քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանումը: Օգոստոսի 31-ի գիշերն ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը` վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանն Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը` Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով արտաքին գործերի նախարարն էր «Թալիբան»-ի առաջին կառավարման տարիներին եւ 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ