News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «վստահության և հուսալիության» համար։ Լուկաշենկոն ընդունել է 9 պետությունների դեսպաններին, հաղորդում է «Բելթա»-ն։ 

Ադրբեջանի, Հայաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Լիբանանի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Թունիսի եւ ՀԱՀ-ի դիվանագետներն իրենց հավատարմագրերն են հանձնել պետության ղեկավարին: «Թույլ տվեք ողջունել ձեզ հերոս քաղաք Մինսկում՝ ժամանակակից ժողովրդավարական պետության մայրաքաղաքում, զարգացած տնտեսությամբ, դարավոր պատմությամբ եւ մշակույթով։ Ես հավատում եմ, որ ձեզանից շատերն արդեն ծանոթ են մեր երկրին»,-ասել է նախագահը ՝ դիմելով օտարերկրյա դիվանագետներին:

Դիմելով Ադրբեջանի դեսպանին՝ Լուկաշենկոն նշել է. «Երկրի եւ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին եւ նախագահ Իլհամ Ալիեւին վստահության և հուսալիության համար»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ