News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

2022 թվականի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտնեց  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ զեկուցելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Նա հայտնեց, որ օրենքի փոփոխություններով սահմանվում են նաև անկանխիկ գործառությունների ոլորտները:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ:

Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:

Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային և դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նաև միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների (QR կոդեր, անհպում և այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ)՝ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական վճարումների ոլորտում, ներդրման և բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող և կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին:

Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Փաշինյանը այդ համատեքստում կարևորել է հակակոռուպցիոն իմաստը: «Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առոմով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետևողականությունն ենք դրսևորում և այս ճանապարհով շարունակելու ենք գնալ: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետև այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում և վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունը, իհարկե, էականորեն մեծացնում է նաև պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,-ասել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների առաջարկները, խորհրդատվությունը և ուղղորդումը...
Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը միացված են եւ կկարողանան հաշիվներ բացել ընկերությունների համար
Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը շուտով կկարողանան հաշիվներ բացել...
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով  իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել...
Հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը
Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ...
Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ բանկային ողջ համակարգի կանխատեսումը
Ընկերությունը հայտնել է, թե սպասում է, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարվա վերջին կհայտնվի ռեցեսիայի մեջ, ինչը լրացուցիչ ճնշում կգործադրի ոլորտի վրա․․․
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ կանցկացվեն ամերիկյան բանկերի փլուզման վերաբերյալ
«Նրանք ներկայումս ունեն գործիքներ եւ դրանք պատշաճ կերպով օգտագործել են երկու բանկերի իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է նա․․․
Ամենաշատ