News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

ԱԺ-ից NWES.am-ին հայտնում են, որ կարեւորվել է պետության համար պատասխանատու եւ դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

 Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, ուստի սպասվում է բավականին ծավալուն աշխատանք` զրուցակիցները կարեւորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ