News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սերբիան եւ Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել սահմանին լարվածությունը նվազեցնելու մասին, որը ծագել էր տրանսպորտային միջոցների պետհամարանիշերի շուրջ վեճի պատճառով, հայտարարել է Եվրամիության միջնորդ Միրոսլավ Լայչակը:

«Մենք գործարք ունենք: Երկօրյա ինտենսիվ բանակցություններից հետո հենց նոր դեէսկալացիայի եւ հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց»,- գրել է Միրոսլավ Լայչակը:

Անցյալ շաբաթ Կոսովոյի կառավարությունը հատուկ ոստիկանական ուժեր էր ուղարկել սահմանային անցակետեր՝ երկիր մտնող տրանսպորտային միջոցներից սերբական պետհամարանիշները հանելու նոր կանոն հաստատելու համար՝ հայտարարելով, որ 10-ամյա գործողության ժամկետը լրացել է:

Կոսովոյի սերբերը բեռնատարներով փակել են սահմանը,եւ մարդիկ միայն ոտքով կարող են սահմանը հատել:

Լայչակը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ համաձայնեցված է երեք կետից բաղկացած ծրագիրը, որը կոչ է անում սահմանային անցակետերից դուրս բերել Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, ինչպես նաեւ վերացնել Կոսովոյի սերբերի շրջափակումը:

Համաձայնագրում նշվում է, որ Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ առաքելությունը (KFOR) կտեղակայվի սահմանին՝ «անվտանգ միջավայր ու տեղաշարժի ազատություն ապահովելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ