News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել 2021 թ. հոկտեմբերի 3-ից 9-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի մրցանակային ֆոնդի համալրման և մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման գործընթացը:

Միջոցառման շրջանակում՝ կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված տեղական և օտարերկրյա ֆիլմերի ցուցադրության արդյունքում, մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման նպատակով կինոփառատոնը շնորհում է միջազգային մրցանակներ (այդ թվում գումարային), որոնք հանդիսանում են կինոփառատոնի ավանդական բաղադրիչը:

Ըստ այդմ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և մրցանակային ֆոնդին աջակցման նպատակով առաջարկվում է կատարել վերաբաշխում «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու…
Մահացել է ռուս դերասան Վալերի Գարկալինը
Հոկտեմբերի սկզբից դերասանը COVID-19-ի պատճառով գտնվում էր հիվանդանոցում...
Ճապոնիայում բացվում է Տոկիոյի 34-րդ միջազգային կինոփառատոնը
Նախ աստղերն ու հյուրերը կանցկացնեն ավանդական կարմիր գորգի վրայով, ապա կկայանա բացման արարողությունը...
Երևանում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին
Անրի Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական...
Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն. Մուտքն ազատ է
Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է...
Մահացել է Ժան-Պոլ Բելմոնդոն
Նա 88 տարեկան էր․․․
Ամենաշատ