News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետի շունը կարճ ժամանակով ընդհատել է սլովակ գործընկերոջ հետ նրա մամուլի ասուլիսը, հայտնում է AP-ն:

Կիրիակոս Միցոտակիսը աջակցություն է հայտնել Եվրամիությանն անդամակցելու բալկանյան հարեւանների ջանքերին եւ մի պահ կարկամել է, երբ վարչապետի պաշտոնական նստավայրից մի քանի մետր հեռավորությամբ լսվել է նրա Արախիս անունով շան բարձր հաչոցը:

«Սա շուն է, որին մենք վերջերս ենք որդեգրել, նա բավական շարժուն է»,- ասել է Միցոտակիսը՝ դիմելով Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին, ով ի պատասխան ծիծաղել է:

«Սա առաջին անգամն է, որ նա խանգարում է մամուլի ասուլիսի ժամանակ: Սովորաբար նա պարզապես դիմավորում է հյուրերին դռան մոտ եւ ավելի քաղաքավարի է պահում իրեն»,- ասել է Միցոտակիսը:

Նա Արախիսին վերցրել է Անտուն կենդանիների համաշխարհային օրը կենդանիների պաշտպանության կամավորներին այցելելուց հետո: Շունը, որը սովորաբար կապույտ բանդանա է կրում վզափոկի վրայից, թափառում է «Մաքսիմի առանձնատուն» հայտնի պաշտոնական նստավայրի սենյակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ