News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:

Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր
Նրա խոսքով՝ Թեհրանի այս մոտեցումը վերաբերում է Թուրքիային ոչ թե որպես առանձին երկրի, այլ որպես ՆԱՏՕ-ի անդամի...
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը մարտահրավերներ է ստեղծում. իրանցի պատգամավոր
Արտատարածաշրջանային ուժերի գործոնը մարտահրավերներ է ստեղծում...
Հայաստանը երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չի ստեղծել. Մոհամադ Ասադի Մոհավեդ
Հայաստանը երբեք խոչընդոտներ չի ստեղծել...
Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծման համար. իրանցի դիվանագետ
Խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով...
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր
Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային...
Հայաստանն ու Իրանը Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզ են ներկայացրել
Նշվում է, որ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ