News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ միջազգային դատարանը հոկտեմբերի 2021 թվականի հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):

Լսումները նվիրված կլինեն ժամանակավոր միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության հայցին:

Բացի այդ, հոկտեմբերի 18-ին եւ 19-ին դատարանը լսումներ կանցկացնի Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջով:

COVID-19 համավարակի պատճառով լսումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով: Դատարանի որոշ անդամներ անձամբ ներկա կգտնվեն Արդարադատության մեծ դահլիճում կայանալիք բանավոր նիստերին, իսկ մյուսները կմասնակցեն հեռակա տեսաուղերձի միջոցով: Գործին կողմերի ներկայացուցիչները կմասնակցեն անձամբ կամ տեսակապով:

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ միջազգային դատարանում դատավարություն էր նախաձեռնել Ադրբեջանի հետ` Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Հայկական կողմի ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, ի թիվս այլ բաների, զանգվածային սպանությունների, խոշտանգումների եւ այլ խախտումների մեջ: Ըստ հայկական կողմի պնդման՝ «այդ խախտումները կրկին առաջին պլան են դուրս եկել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ժամանակ», երբ ադրբեջանական կողմը կրկին թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ: Եւ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարին հաջորդած ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը շարունակեց սպանություններ, խոշտանգումներ եւ այլ հանցագործություններ իրականացնել հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ բանտարկյալների դեմ:

Այդ հիմքով Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը մեղավոր ճանաչվի Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ՝ հետագա վնասները կանխելու եւ արդեն պատճառված վնասները փոխհատուցելու համար:

Հայցում պահանջվում է նաեւ Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջանկյալ միջոցներ ներդնել` Հայաստանի եւ հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու եւ տարաձայնությունների սրումը կանխելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ