News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

ընդհանուր-հումանիտար,

մշակութային,

կրթության և գիտության,

ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված,

տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության,

սպորտի,

զբոսաշրջության,

ԱՊՀ անդամ երկրներում 2023 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (ռուսերենը՝ որպես ազգամիջյան շփման լեզվի տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010599648):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկո․ Ալմաթիում հոբելյանական միջոցառում անցկացնելու ԱՊՀ ՄՎ ծրագրերն ուժի մեջ են
«Ես միջոցառումը հետաձգելու կամ չեղարկելու պատճառ չեմ տեսնում»,-ասել է Մատվիենկոն՝ հավելելով․․․
Հայաստանը 78-րդ տեղն է զբաղեցրել Աշխարհի անձնագրերի Henley & Partners ինդեքսում
Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները դիտարկումների եռամսյակում իրենց դիրքերն աննշան են փոխել․․․
ԱՊՀ նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին
Բելառուսը կազմակերպությունը գլխավորում էր 2021-ին՝ նրա 30-ամյա տարելիցի թվականին...
Վլադիմիր Պուտինը գնահատել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը
Իմ կարծիքով երեկվա հանդիպումները շատ արդյունավետ էին․․․
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հաջորդ տարի Ղազախստանում ՝ դեմ առ դեմ ձեւաչափով
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ գլոբալ կլիմայական օրակարգի հարցեր եւ միության անդամ երկրներում առկա գործընթացները...
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով…
Ամենաշատ