Ղարաբաղյան հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը շարունակում է մնալ օրակարգում: Այս մասին աշխատանքային այցով Երեւանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը եւ կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցության մեջ` ուղղված խաղաղ բանակցությունների շարունակմանը եւ երկարաժամկետ կարգավորման որոնմանը: Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ Նյու Յորքում միջնորդների եւ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումները հաստատում են, որ խաղաղ քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում:
ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանի` բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերսկելու պատրաստակամությունը` հիմնված հայտնի սկզբունքների եւ տարրերի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարները քննարկել են նաեւ մարդասիրական հարցեր, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: