News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության առաջարկած նախագծով առաջարկվում է սոցփաթեթից օգտվողների համար սպասարկման երկու լրացուցիչ ուղղություն: Խոսքը պետական ​​կառույցների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից սպորտային-առողջարանական կենտրոնների, լողավազանների եւ նման այլ հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորության մասին է: Այս մասին հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստին «Պետական եւ ծառայողական պաշտոններ զբաղեցնող անձնաց վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Բացի այդ, ինչպես նշեց Սարգսյանը, ուսանողական վարկերը հնարավոր կլինի մարել պետական ​​սուբսիդիաների հաշվին:

«Այս փոփոխություններն ուղղված են աշխատակիցների եւ սոցփաթեթի շահառուների սոցիալական կարիքների բավարարմանը, ինչպես նաեւ նրանց մոտիվացիայի եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս նախագիծը փորձ է` բարձրացնելու աշխատանքի գրավչությունը պետական ​​կառույցներում եւ կազմակերպություններում, ինչը թույլ կտա կրճատել կադրերի արտահոսքը պետական ​​համակարգից դեպի մասնավոր»,- պարզաբանեց փոխնախարարը:

Բացի այդ, փոփոխությունների նախագիծը եւ կառավարության որոշումը ցույց են տալիս, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք սոցփաթեթի շահառուներ չեն կարող դառնալ: Մասնավորապես, խոսքը հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, փոխնախարարների, Ազգային ժողովի պատգամավորների մասին է:

Սարգսյանը նաեւ ասաց, որ շահառուների թիվը տատանվում է 138.200-ից մինչեւ 147.500-ի միջեւ: Նա խնդրեց կառավարության նախաձեռնությանը դրական եզրակացություն տալ եւ այն խորհրդարանի նիստին քննարկել արագացված կարգով:

Հանձնաժողովը բավական երկարատեւ քննարկումներից հետո փոխնախարարի երկու խնդրանքներն էլ բավարարեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ